Հայտնի է Հիսուս Քրիստոսի մոնումենտալ արձան-համալիրի նախաձեռնության մրցույթի հաղթողը
ԵՐԵՎԱՆ, 11 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամփոփվել է Հիսուս Քրիստոսի մոնումենտալ արձան-համալիրի նախաձեռնության մրցույթը: **«Արմենպրես»-**ի հաղորդմամբ՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում տեղեկացնում է, որ հանձնախմբի և քաղաքացիների կարծիքները համընկել են:
Video Player
fb:video Facebook Social Plugin
«Հանձնախումբը և ժողովուրդը համակարծիք էին: Շնորհավորում եմ տաղանդավոր քանդակագործ Արմեն Սամվելյանին և շնորհակալ եմ բոլորին՝ պատասխանատու և պրոֆեսիոնալ մոտեցման համար: Ուրախ եմ, որ Փրկչի մոնումենտալ արձան-համալիր ունենալու գաղափարը համախմբել էր քանդակագործների՝ Հայաստանից, Արցախից և Սփյուռքից: Շնորհակալ եմ հանձնախմբին՝ ավելի քան 4 ամիս շարունակ սրտացավ աշխատանքի համար: Հայաստանը պետք է կարողանա նորովի ներկայանալ աշխարհին. մենք հին մշակույթով, հին գրականությամբ, հին պատմությամբ ազգ ենք, և աշխարհը մեզ այդպես պետք է ճանաչի»,-նշել է Գագիկ Ծառուկյանը։
Ընթացիկ տարվա հունվարին Գագիկ Ծառուկյանն ու իր ընտանիքը հայտնել էին Հիսուս Քրիստոսի արձան կառուցելու նախաձեռնության մասին: Այն հանրային լայն քննարկման թեմա էր դարձել: Նա նշել էր, որ Քրիստոսի արձանը երկրում հույսի արթնացման, լույսի և վերելքի խորհրդանիշ կդառնա: Հայտարարվեց Հիսուս Քրիստոսի մոնումենտալ արձան-համալիրի ստեղծման մրցույթ: Քաղաքացիների քվեարկության ու հանձնախմբի որոշման արդյունքում հաղթող է ճանաչվել քանդակագործ Արմեն Սամվելյանի նախագիծը:
TEXTE EN FRANCAIS