La préservation et le rayonnement des valeurs culturelles de l’Artsakh est l’une des questions les plus importantes.
STEPANAKERT, 26 MAI, ARTSAKHPRESS: Comme l’informe « Artsakhpress », a déclaré le ministre de l’Éducation, des Sciences, de la Culture et des Sports de la République d’Artsakh, Anahit Hakobyan, lors de la conférence de presse tenue le 26 mai.
« Nous avons perdu 114 institutions culturelles et éducatives, nos expositions muséales, 109 églises, 14 monastères, 16 chapelles, 14 sanctuaires ; nous avons perdu la majeure partie de notre territoire historique de l’Artsakh. La préservation et la vulgarisation de nos valeurs culturelles est la question la plus importante aujourd’hui.
Le ministre a noté que beaucoup de travail a été fait dans le domaine culturel et que tous les événements lancés se poursuivront.
\
Serge Tateossian - Source : Artsakhpress
\
Արցախի մշակութային արժեքների պահպանումն ու հանրահռչակումն արդի ամենակարևոր հիմնախնդիրներից է
Արցախի մշակութային արժեքների պահպանումն ու հանրահռչակումն արդի ամենակարևոր հիմնախնդիրներից է:
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ 26 մայիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ այս մասին այսօր` մայիսի 26-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ասել է ԱՀ ԿԳՄՍ նախարար Անահիտ Հակոբյանը։
«Մենք կորցրել ենք 114 մշակութային ու կրթական հաստատություններ, մեր թանգարանային ցուցանմուշները, 109 եկեղեցի, 14 վանք, 16 մատուռ, 14 սրբատեղի, մենք զրկվել ենք մեր պատմական Արցախի տարածքի մեծագույն հատվածից, և մեր մշակութային արժեքների պահպանումն ու հանրահռչակումը արդի ամենակարևոր հիմնախնդիրն է: Այս պարագայում, երբ ողջ աշխարհը դիտում է, թե ինչպես են մեր պատմական հուշարձաններից ջնջվում հայկականության հետքերը, փորձում ջնջել մեր հիշողությունը, մեզ համարում էթնիկ խումբ` հետ գնալով մեկ հարյուրամյակ՝ դեպի 1920-1923 թվականների միջազգային կոնֆերանսների ընդունած որոշումները, ապա մեր մշակութային արժեքների պահպանումն անչափ կարևոր է դառնում, որով մեզ աշխարհը ճանաչում է և որով մենք կարող ենք և մնում ենք հայ»,-ասել է նախարարը:
Նա ընդգծել է, որ մշակութային ոլորտում կատարվել է ահռելի աշխատանք, իսկ մեկնարկած բոլոր միջոցառումները կշարունակվեն նաեւ ընթացիկ տարվա ամռանն ու աշնանը:
\
Սարգիս Թաթէոսեան
Աղբյուր. : ԱՐՑԱԽՊՐԵՍ 26 մայիսի,