Rencontre « extraordinaire » russo-turque : la question Arménie-Azerbaïdjan en débat

Rencontre « extraordinaire » russo-turque : la question Arménie-Azerbaïdjan en débat

La rencontre entre le chef du Service russe de renseignement extérieur, Sergueï Narychkine, et le ministre turc des Affaires étrangères, Hakan Fidan, en Russie, a suscité une grande attention. Il est en effet inhabituel qu’un ministre des Affaires étrangères rencontre le chef des services de renseignement d’un pays. Hakan Fidan s’est rendu en Russie pour participer à la réunion des ministres des Affaires étrangères de l’organisation économique des BRICS, qui s’est tenue à Kazan, capitale de la république autonome du Tatarstan, membre de la Fédération de Russie. Avant de partir, le ministre turc a annoncé qu’Ankara souhaitait rejoindre les BRICS, fondés par la Russie, la Chine, l’Inde et le Brésil, avec la République d’Afrique du Sud également membre. Dès 2024, l’Iran, l’Éthiopie, l’Égypte et les Émirats arabes unis les rejoindront. La Turquie, candidate à l’adhésion, espère obtenir l’approbation lors du sommet des BRICS en Russie en octobre, ce qui serait une évolution significative.

Revenons à la rencontre entre Hakan Fidan et Sergueï Narychkine. Outre le fait qu’il s’agisse d’une rencontre entre un chef du renseignement et un ministre des Affaires étrangères, c’est aussi une rencontre d’anciens collègues. Hakan Fidan a en effet dirigé les services de renseignement turcs pendant de nombreuses années avant d’être nommé ministre des Affaires étrangères après l’élection présidentielle de 2023. Certains le considèrent comme le principal prétendant au poste d’héritier présidentiel de Recep Tayyip Erdogan.

Durant cette rencontre, Fidan a discuté avec Narychkine de diverses questions internationales, notamment du processus de paix entre l’Arménie et l’Azerbaïdjan. Pourquoi discuter de ce sujet avec le chef des services de renseignement extérieurs russes plutôt qu’avec son homologue russe, Sergueï Lavrov, sachant que Fidan était en Russie pour une réunion des ministres des Affaires étrangères ? Cela suggère que Fidan a rencontré Narychkine davantage en tant qu’ancien chef des renseignements turcs qu’en tant que ministre des Affaires étrangères. Ils ont probablement abordé des questions et des accords antérieurs, datant de l’époque où Fidan était chef des renseignements turcs. La Turquie considère-t-elle que la Russie dévie de cet agenda, notamment concernant le processus de paix entre l’Arménie et l’Azerbaïdjan ? Fidan a-t-il rencontré Narychkine pour lui rappeler certains engagements ?

Le fait que les relations entre la Russie et la Turquie soient visibles mais pas ouvertes est illustré par l’incapacité des deux pays à s’accorder sur une visite de Poutine en Turquie, en attente depuis des mois.

Hakob Badalyan

Ռուս-թուրքական « արտառոց » հանդիպում. սեղանին եղել է նաեւ Հայաստան-Ադրբեջան հարցը
Ռուսաստանում տեղի է ունեցել ՌԴ արտաքին հետախուզական ծառայության ղեկավար Նարիշկինի եւ Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանի հանդիպումը : Սա մի շարք առումներով բավականին ուշադրության արժանի իրողություն է : Նախ, արտառոց է, երբ արտաքին գործերի նախարարը հանդիպում է որեւէ երկրի հետախուզական ծառայության ղեկավարի հետ : Հաքան Ֆիդանը Ռուսաստան է մեկնել ԲՐԻԿՍ տնտեսական կազմակերպության արտգործնախարարների հավաքին մասնակցելու համար, որը տեղի է ունեցել ՌԴ կազմում գտնվող Թաթարստանի ինքնավար հանրապետության մայրաքաղաք Կազանում : Ի դեպ, Կազան մեկնելուց առաջ Թուրքիայի արտգործնախարարը հայտարարել էր, որ Անկարան ուզում է անդամակցել ԲՐԻԿՍ-ին : Հիշեցնեմ, որ ԲՐԻԿՍ հիմնադիրներն են Ռուսաստանը, Չինաստանը, Հնդկաստանն ու Բրազիլիան : Կազմակերպությանը անդամակցում են նաեւ Հարավաֆրիկյան հանրապետությունը, իսկ 2024 թվականից ԲՐԻԿՍ անդամ են նաեւ Իրանը, Եթովպիան, Եգիպտոսը, Արաբական Միացյալ Էմիրությունները : Թուրքիան անդամության թեկնածու է եւ ակնկալում է հոկտեմբերին ՌԴ-ում կայանալիք ԲՐԻԿՍ գագաթնաժողովին ստանալ անդամության հավանություն : Դա կլինի ինքնին բավականին էական զարգացում : Վերադառնանք Նարիշկինի հետ Հաքան Ֆիդանի հանդիպմանը : Սա իհարկե բացի հետախուզության պետի եւ արտգործնախարարի միջեւ հանդիպում լինելուց, նաեւ նախկին գործընկերների հանդիպում է : Հիշենք, որ Հաքան Ֆիդանը Թուրքիայի արտաքին գործերի նախարար նշանակվելուց առաջ երկար տարիներ զբաղեցրել է Թուրքիայի հետախուզական ծառայության ղեկավարի պաշտոնը : Նա արտգործնախարար նշանակվեց 2023 թվականի նախագահի ընտրությունից հետո : Կա տարածված տեսակետ, որ Հաքան Ֆիդանը Ռեջեփ Թայիբ Էրդողանի նախագահական « ժառանգորդ » լինելու գլխավոր հավակնորդն է : Ըստ տեղեկության, Նարիշկինի հետ արտգործնախարար Ֆիդանը քննարկել է միջազգային օրակարգի տարբեր հարցեր, այդ թվում Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության գործընթացը : Այդ գործընթացի հետ կապված ի՞նչ հարց կա, որ Թուրքիայի արտաքին գործերի նախարարը պետք է քննարկեր Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայության ղեկավարի հետ : Ինչու՞ նրա, այլ ոչ թե իր ռուսաստանցի գործընկեր Լավրովի հետ, հատկապես, որ Ֆիդանը Ռուսաստան է ժամանել արտգործնախարարների հավաքի նպատակով : Սա թույլ է տալիս եզրակացնել, որ ՌԴ գլխավոր հետախույզ Նարիշկինի հետ Ֆիդանը հանդիպել ու քննարկումներ է ունեցել թերեւս ոչ իբրեւ արտաքին գործերի նախարար, այլ որպես Թուրքիայի հետախուզության նախկին ղեկավար : Ըստ այդմ, պետք է ենթադրել, որ Նարիշկինն ու Ֆիդանը քննարկել են « նախկին պայմանավորվածություններ », հարցեր, որոնք նրանց միջեւ շոշափվել են դեռեւս Ֆիդանի՝ Թուրքիայի հետախուզության ղեկավար եղած ժամանակ : Այսինքն հարցեր, որոնք Նարիշկին-Ֆիդան « սեղանի » վրա եղել են մինչեւ 2023 թվականի մայիս : Թուրքիան համարում է, որ Ռուսաստանը այսօր « շեղվու՞մ » է այդ օրակարգից, այդ թվում Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացին առնչվող հարցերում : Արդյո՞ք Ֆիդանը Նարիշկինի հետ հանդիպել է նրան ինչ որ բան հիշեցնելու համար : Այն, որ Ռուսաստան-Թուրքիա փոխհարաբերությունում ոչ բացահայտ, սակայն նկատելի տեղատվության շրջան է, վկայում է հանգամանքը, որ արդեն ամիսներ շարունակ կողմերը չեն կարողանում համաձայնեցնել Պուտինի այցը Թուրքիա :
ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ

par La rédaction le mardi 11 juin 2024
© armenews.com 2024

Serge Tateossian Le 11/06/2024 Source : Armenews


Contenus Sponsorisés

À Découvrir Aussi

Booder révèle sa compagne et vous la reconnaîtrez facilementSunday Digest

Ne jetez jamais les pelures d’ail, elles n’ont pas de prixladymailman

En savoir plus

Neuropathie (douleur nerveuse) ? Faites ceci immédiatement (regarder)Aidenerfs

Pompe à chaleur au sol: La solution intelligente pour une maison ancienne? Regarde!WallStreet Viral

1 seule gorgée (avant de dormir) réduit la graisse du ventreNutraBurn

Normandie: Ce système d’alarme fait fureur en FranceExpert Market

par Taboola

 

 

 

 

FacebookTwitterAbonnementsContact